«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Նա այդպես էլ մտավ պատմություն՝ որպես մեկ գրքի հեղինակ

Նա այդպես էլ մտավ պատմություն՝ որպես մեկ գրքի հեղինակ
05.09.2025 | 12:22

Ջոն Մարշը՝ նրա ամուսինը, այրեց նրա բոլոր գրությունները, թողնելով միայն մի քանի սևագրության էջեր՝ այն դեպքի համար, եթե կրկին կասկածներ առաջանան հեղինակի ինքնության շուրջ։

Նա մահացավ երեք տարի անց և թաղվեց կնոջ կողքին։

Մեկ գրքի հեղինակ, բայց ի՜նչ գրքի…

Մարգարեթ Միտչելը գրել է «Քամուց քշվածները» վեպը՝ ժամանակ սպանելու համար, երբ ապաքինվում էր սրունքի հոդի վնասվածքից։

«Քամուց քշվածները»՝ և՛ որպես ֆիլմ, և՛ որպես գիրք, ավելիին է հասել, քան պարզապես արվեստի գործ լինելը։

Այն դարձել է մշակութային երեւույթ, դասվում է դասական ստեղծագործությունների շարքին և ուսումնասիրվում դպրոցներում։

Պատմաբանների կարծիքով՝ վեպի հայտնվելը բառացիորեն փոխեց մարդկանց պատկերացումները քաղաքացիական պատերազմի նախապատմության վերաբերյալ։

Սակայն այս ամենը գուցե երբեք տեղի չունենար, եթե Մարգարեթ Միտչելի մոտ չհայտնաբերեին սրունքի հոդաբորբ։ Որոշ ժամանակ նա չէր կարողանում քայլել, ու ժամանակ անցկացնելու համար կարդում էր գրքեր, որոնք ամուսինը ամեն օր բերում էր նրան։ Մարգարեթը, որն ուներ բացառիկ գրական ճաշակ, անընդհատ քննադատում էր կարդացածը։

Վերջիվերջո, ամուսինը հոգնեց այս ամենից, և մի օր, երբ Մարգարեթը կրկին խնդրեց նոր գիրք գնել, նա նրան նվիրեց գրամեքենա՝ կատակելով.

- Փեգի, եթե գիրք ես ուզում, ինչո՞ւ ինքդ չես գրում։

Այդպես ծնվեց «Քամուց քշվածները» վեպի ձեռագիրը։

Մարգարեթ Միտչելը երբեք չէր ցանկացել դառնալ գրող։ Երբ ընկերները գալիս էին հյուր, նա թաքցնում էր ձեռագիրը՝ կամ բարձի տակ, կամ գորգի տակ։

1929 թվականին նա ամբողջությամբ ապաքինվեց և ավարտեց գրքի գրությունը, որը, ի դեպ, ընդհանրապես չէր նախատեսում հրատարակել։

Փաստորեն, գիրքը լույս տեսավ միայն տասը տարի անց։

Մարգարեթը որոշեց հրատարակել այն միայն այն բանից հետո, երբ ընկերներից մեկը հեգնանքով հայտարարեց, թե նա երբեք ի վիճակի չի լինի գիրք գրել։

Արդյունքը՝ միլիոնավոր տպաքանակներ, 70 վերահրատարակում, թարգմանություններ 37 լեզուներով, Պուլիտցերյան մրցանակ, 8 Օսկար շահած ֆիլմ, Սքարլեթ Օ'Հարայի՝ ուժեղ կնոջ անմահ կերպարը և տասնյակ թևավոր խոսքեր, որոնցից ամենահայտնին՝ «Դրա մասին վաղը կմտածեմ»։

Անհայտ մի տնային տնտեսուհուց Մարգարեթը հանկարծ դարձավ հանրահայտ գրող։

Բայց նա պատրաստ չէր նման համաշխարհային փառքի։ Նա չէր տալիս հարցազրույցներ, չէր հանդիպում ընթերցողների հետ։ Մարգարեթը հրապարակայնորեն հայտնվեց միայն 1939 թվականին՝ «Քամուց քշվածները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, իսկ հետո կրկին փակվեց աշխարհից։

Շատերը փորձում էին հերքել, որ հեղինակը հենց Մարգարեթն է։ Տարածվում էին լուրեր, թե գիրքը իրականում գրել է նրա ամուսինը կամ նա պարզապես արտագրել է իր մահացած տատիկի՝ Էննիի օրագրերը:

Այսպես, թե այնպես, Մարգարեթ Միտչելն այլևս երբեք ոչինչ չգրեց։

1949 թվականի օգոստոսին նրան վրաերթի ենթարկեց հարբած տաքսու վարորդը, երբ նա ամուսնու հետ միասին երեկոյան գնում էր տեղական կինոթատրոն։

Լիլիթ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2754

Մեկնաբանություններ